Հովհաննիսյանը կմեկնի Կատար, Հակոբյանը՝ Հունգարիա (PAN.am)

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 28-30-ը գործուղման կմեկնի Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք միջազգային հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործուղման շրջանակում ֆինանսների նախարարը կմասնակցի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կառավարիչների խորհրդի 11-րդ տարեկան հանդիպմանը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը գործուղման կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ։

Սեպտեմբերի 22-25-ը նա կմասնակցի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի նիստին։

Leave a comment