Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներ

Բաժանորդագրվել

Ձեռնարկությունների ղեկավարները դեսպանին են ներկայացրել արտադրության արդիականացման ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի լեռնահանքային ոլորտի խոշոր ձեռնարկություններում՝ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, դեսպանը ձեռնարկություններ է գնացել Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում:

Դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան, Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը:

Ձեռնարկությունների ղեկավարները դեսպանին ծանոթացրել են տեխնոլոգիական գործընթացների արդիականացմանը, որոնք ուղղված են արտադրության ծավալների մեծացմանը և դրանց էկոլոգիական զարգացմանը, ինչպես նաև խոսել են տարածաշրջանի բնակիչների համար իրականացվող լայնածավալ սոցիալական ծրագրերի մասին:

Նշենք, որ վերջին տարիներին երկու ձեռնարկություններն էլ զգալի միջոցներ են ներդրել հանքաքարի վերամշակման նոր, ավտոմատացված գծերում։

Զանգեզուրի կոմբինատում աշխատում է մոտ 4 800 (Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը), Ագարակում՝ շուրջ 1 100 մարդ։

Այցը տեղի է ունեցել ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերային զավթման» մասին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությունների ֆոնին։

Leave a comment