Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը, որը գլխավորել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, հայտնում է նախագահի աշխատակազմը։
Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերի նախապատրաստմանն ուղղված և մինչ այժմ կատարված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումներին, ինչպես նաև պատասխանել է ներկաների հետաքրքրությունը ներկայացնող հարցերին։
Համահայկական առաջին խաղերն անցկացվել են 1999 թվականին։ Մրցումներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։ Խաղերն անցնում են չորս տարին մեկ անգամ: