ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին


ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 2,68 մլրդ դոլարի հակաօդային պաշտպանության միջոցների հնարավոր վաճառքին՝ ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:


Համաձայնագիրը նախատեսում է ՀՕՊ արդիականացման միջոցների և հարակից սարքավորումների գնում։


Գործարքի կնքման դեպքում Ուկրաինան գնման համար կվճարի եվրոպական երկրների փոխանցած միջոցների և ամերիկյան «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրից ստացված միջոցների հաշվին, որոնք հատկացվել են ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից:

Դիտումների քանակ3

Leave a comment