Մեզ պարտադրեցին բռնել փրկության ճանապարհը դեպի մայր Հայաստան․ Երևանում երթ է դեպի Եռաբլուր

https://arm.sputniknews.ru/20260919/mez-partadrecin-brnel-prkutjan-tshanaparhy-depi-majr-hajastan-erevanum-ert-e-depi-erablur-107042630.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/13/26855007_180:0:1600:1065_1920x0_80_0_0_98c6e734b0ed405b41f784abb888ef1a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բռնի տեղահանված

բռնի տեղահանված

Բաժանորդագրվել

Երթն իրականացվում է արցախահայության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. «Հիշենք, խոսենք, պահանջենք» գրությամբ պաստառներով, Հայաստանի և Արցախի դրոշներով Երևանում մեկնարկել է «Հիշատակի օր» խորագրով հանրային հավաքն ու սգո երթը։

Այն անցկացվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման 3–րդ տարելիցի կապակցությամբ՝ հայրենիքի կորստի և զոհվածների հիշատակը հարգելու նպատակով։

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել են նաև տարբեր տարիներին Արցախի պաշտպանության համար ընկած տղաների նկարները։

Հավաքին ներկա են Արցախի և Հայաստանի պետական ու քաղաքական գործիչներ։

Մինչ երթի մեկնարկը «Արցախի մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը նշեց, որ րոպեներով հիշում է, թե երբ է Ադրբեջանը սկսել Արցախի դեմ պատերազմը։

«1-ն անց 5 րոպեին սկսվեցին պայթյունները Ստեփանակերտի վրա, հաջորդեց 9 ամսվա շրջափակումը։ Բլոկադան մեզ չէր խեղճացրել, մենք հավատացել ենք, որ փրկվելու ենք, որովհետև պայքարել ենք, հավատացել ենք, որ միջազգային մեր իրավունքները՝ ապրելու ու անկախության, մեզ համար փրկություն կլինեն։ Մեր տղաներն առաջին գծում, իսկ մենք նկուղներում ձգտել ենք, որ մնանք ու պահպանենք հայկական Արցախը։ Սակայն մեզ մի քանի ժամվա ընթացքում պարտադրեցին ճանապարհ ընկնել՝ դժվար, բայց փրկության ճանապարհ, քանի որ մեր մեծ հայրենիք՝ մայր Հայաստան ենք եկել»,– ասաց Հասմիկ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a comment