Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն հայտարարել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։
Նա նշել է, որ այս որոշումը կայացրել է կամավոր ու ճնշման տակ չի եղել։
«Ես չեմ ծառայում մեկ կամ երկու անձի. ես ծառայում եմ միայն պետությանը և ժողովրդին, Ղրղզստանի խորհրդարանին… Ես որոշել եմ հրաժարական տալ իմ սեփական կամքով», – ասել է խոսնակն Օրենսդիր ժողովի նիստում։
Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն Օրենսդիր ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին։ 2025 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նա վերընտրվել է։