«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Զարգացում, ո´չ թե հանձնում»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

Leave a comment