ՀՌՀ–ն սահմանել է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը


ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սահմանել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը։


Եվ այսպես, «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար սահմանվել է 45.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար՝ 18.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), հանրային լսողական հեռարձակողի համար՝ 1.800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։


Հիշեցնենք, որ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7–ին։


Leave a comment