Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրամայել է մշակել Ֆրանսիայի կարևորագույն ենթակառուցվածքները «ռուսական հիբրիդային հարձակումներից» պաշտպանելու ծրագիր, հաղորդում է Le Figaro-ն։
«Մենք կշարունակենք մեր պաշտպանությունը արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների հետ հանդիպումից հետո։
Նախագահը հայտարարել է, որ հրամայել է բարձրացնել զգոնությունը «ռուսական սպառնալիքի» դեմ։ Նրա խոսքով՝ դա ներառում է «մեր կարևորագույն ենթակառուցվածքները, մեր արդյունաբերական և տեխնոլոգիական պաշտպանական բազայի ամենազգայուն բաղադրիչները անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր»։
Ելիսեյան պալատում կուսակցությունների առաջնորդների և 2027 թվականի նախագահի ընտրությունների թեկնածուների հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայում սպառնալիքների բնույթը փոխվում է։