Ամերիաբանկը` Armenian Auto Show-ում. Հատուկ առաջարկներ էքսպոյի այցելուների համար

Ցանականում եք գտնել ու գնել ավտոմեքենա, ուրեմն այցելեք Armenian Auto Show-ին, որին միացել է ավտովարկերի պորտֆելով ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատար Ամերիաբանկը՝ ներկայացնելով իր MyCar.am հարթակը և էքսպոյի շրջանակում գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները:

MyCar.am հարթակում կարող եք գտնել ցանկացած կարիքի և հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային և երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 80 ավտոդիլերի կողմից, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ: MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաև անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում: Շուկայի փոխակերպումներին զուգընթաց բարելավվում են նաև ավտովարկավորման պայմանները:

Այնպես որ, սեպտեմբերի 25-27-ը այցելեք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացեք հատուկ առաջարկներին, բացահայտեք MyCar.am-ի հնարավորություններն ու սպասվող անակնկալները և, գուցե, հենց այստեղ գտնեք ձեր երազանքի մեքենան։

Leave a comment