https://arm.sputniknews.ru/20260918/190mln-dram-vnas-peky-herakhvosneri-hamakargichneri-nermutsman-stverajin-shghta-e-bacahajtel-107012723.html
190մլն դրամ վնաս. Պեկ–ը հեռախոսների, համակարգիչների ներմուծման ստվերային շղթա է բացահայտել
190մլն դրամ վնաս. Պեկ–ը հեռախոսների, համակարգիչների ներմուծման ստվերային շղթա է բացահայտել
Sputnik Արմենիա
Հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով… 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T19:00+0400
2026-09-18T19:00+0400
2026-09-18T19:01+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութեր
տեսանյութ
հարկեր
հանցագործություն
բջջային
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107012002_0:0:1281:721_1920x0_80_0_0_d1df1de2d564d06e94e6fb1c0f95315d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է Արաբական Միացյալ Էմիրություններից բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու Հայաստանում դրանց հետագա ստվերային իրացման փոխկապակցված շղթա։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոութբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։Ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։Զովունիում գործող մեծածախ առևտրի կենտրոնն ավելի քան 100 մլն դրամի հարկ է թաքցրելԱպրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։Մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։Հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։ՀՀ–ում շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք է բացահայտվելՏվյալ ընկերությունների գործունեության մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։Վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։
2026
Լուրեր
am_HY
ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու իրացման շղթա
Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու իրացման շղթա
2026-09-18T19:00+0400
true
PT3M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107012002_142:0:1107:724_1920x0_80_0_0_d93a98b01e1db5299da7c957ff26e6a0.jpg.webp
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, հարկեր, հանցագործություն, բջջային, մաքսատուրք, видео
պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութեր, տեսանյութ, հարկեր, հանցագործություն, բջջային, մաքսատուրք, видео
Հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։
Պարզվել է, որ նույն խմբում գործող շուրջ 8-10 անձինք, տարբեր անձանց անվամբ հաշվառված ընկերությունների միջոցով, 2026 թվականի ընթացքում ԱՄԷ-ից Հայաստան են ներմուծել մեծաքանակ բջջային հեռախոսներ, նոութբուքեր և այլ համակարգչային տեխնիկա։
Ապրանքները ներմուծվել են առանց այդ պահին համապատասխան հարկային վճարումները կատարելու, իսկ հետագայում` կարճ ժամանակահատվածում, իրացվել են առանց համապատասխան հարկային հաշիվների։ Վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ չի արտացոլվել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով առաջացած հարկերը չեն վճարվել պետական բյուջե։
Ապրանքները Հայաստանում իրացվել են բնակարաններից, առևտրի իրականացման վայրերից, ինչպես նաև առաքման միջոցով։
Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև գործունեության շարունակականությունն ապահովելու մեխանիզմը։ Պարզվել է, որ առանձին ընկերությունների միջոցով որոշակի ժամանակահատված ներմուծումներ իրականացնելուց հետո նույն խմբում գործող անձինք նույն գործունեությունը շարունակել եմ նոր հաշվառված ընկերությունների միջոցով։
Նույն խմբի հետ փոխկապակցված ընկերություններից մեկի գործունեության վերաբերյալ պետությանը պատճառված շուրջ 75 մլն դրամ վնասի մասով հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Դատարանի թույլտվությամբ իրականացված արտաքին դիտման ընթացքում արձանագրվել են խմբի անդամների գործողությունները և ապրանքների տեղափոխման ուղիները։
Մեկ ընկերության միջոցով Հայաստան ներմուծված 120 բջջային հեռախոսները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից վերցնելուց հետո տեղափոխվել են խմբի անդամների կողմից օգտագործվող բնակարան։ Դատարանի թույլտվությամբ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ներմուծված հեռախոսները։
Ընդհանուր առմամբ պարզվել է, որ նույն խմբում գործող անձինք առնչություն են ունեցել առնվազն հինգ տարբեր ընկերությունների միջոցով իրականացված ներմուծումների և ապրանքների հետագա իրացման հետ։
Հինգ ընկերության միջոցով Հայաստան է ներմուծվել 1 946 բջջային հեռախոս՝ շուրջ 753 մլն դրամ մաքսային արժեքով, ինչպես նաև շուրջ շուրջ 98.5 մլն դրամ մաքսային արժեքով համակարգչային տեխնիկա, տեսախցիկներ և այլ ապրանքներ։ Ներմուծված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ շուրջ 851 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված վնասը՝ շուրջ 190.2 մլն դրամ։
Վարութային գործողությունները շարունակվում են՝ ապրանքների ամբողջ շարժը, գործունեության մեջ ներգրավված անձանց շրջանակը, օգտագործված ընկերությունները, իրացման փաստացի ծավալները և պետությանը պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու ուղղությամբ։