Պուտինը հեռավար է քվեարկել Պետդումայի ընտրություններում

Քաղաքականություն

18.09.2026 | 18:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ քվեարկել է Պետդումայի ընտրություններում։ Պուտինը քվեարկել է հեռավար եղանակով՝ քվեաթերթիկը լրացնելով Կրեմլում իր աշխատասենյակի համակարգչով։ Նա քվեարկության առցանց եղանակն օգտագործում է 2021 թվականից, գրում է Ինտերֆաքսը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նույնպես քվեարկել է հեռավար եղանակով։

«Քվեարկությանը մասնակցելը կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր մտածում են Ռուսաստանի ապագայի, նրա հաջող զարգացման, երեխաների և հարազատների բարեկեցության մասին»,- նշել է Միշուստինը՝ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անելով մասնակցել քվեարկությանը

Նշենք, որ Պետդումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները և դրանց հետ համատեղ այլ ընտրությունները մեկնարկել են սեպտեմբերի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment