Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 18:27

«Այս շարժումը սկսվել է, քանի որ խախտվել է մեր խղճի ազատության իրավունքը, Սահմանադրությունը»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց կարգալույծ հռչակված Արման Սարոյանը:

Վերջինս հարց բարձրացրեց. արդյոք կաթողիկոսն իրավունք ունի՞ իր ստորադրյալներին պարտադրելու պահանջել վարչապետի հրաժարականը, գնալ այս կամ այն ցույցին ու ելույթ ունենալ:

Ինչ վերաբերում է իրեն կարգալույծ հռչակելու տնօրինությունը դատական կարգով վիճարկելուն, Սարոյանն ասաց, որ դա արել էր, քանի որ եկեղեցու ներսի ատյանները չեմ գործում և եկեղեցին բռնազավթված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան

Leave a comment