Արման Սարոյանը թեմի հոգևորականների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է դրսևորել․ Զոհրաբյան

https://arm.sputniknews.ru/20260918/arman-sarvojany-temi-hvogevvorakanneri-nkatmamb-shat-vat-verabermunq-e-drsevvorel-zvohrabjan-107009750.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Արման Սարոյանը թեմի հոգևորականների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է դրսևորել․ Արա Զոհրաբյան

Sputnik Արմենիա

Արման Սարոյանը թեմի հոգևորականների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է դրսևորել․ Արա Զոհրաբյան

2026-09-18T18:34+0400

true

PT3M08S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107009914_83:0:1039:717_1920x0_80_0_0_3a55a25f01b94f6b6bd81affb2504088.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մասյացոտնի թեմ, արման սարոյան, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, видео

մասյացոտնի թեմ, արման սարոյան, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, видео

Բաժանորդագրվել

Մինչև այսօր Արման Սարոյանը հրաժարվում է ազատել առաջնորդարանի շենքը, կնիքը նրա մոտ է, բանկային գործարքներ է անում, տնօրինում է առաջնորդարանի հաշիվները։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը նախկինում էլ թեմի հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորել, Սարոյանի և թեմի հոգևորականների միջև խորը կոնֆլիկտ է եղել։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է նախկին Գևորգ եպիսկոպոսը կարգալույծ արվել։ Ըստ տեղեկությունների՝ թեմի հոգևորականներն են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դիմել խնդրանքով՝ ազատել նրան առաջնորդի պաշտոնից։

«Սա էլ է եղել նրա կարգալուծության պատճառներից մեկը, որ թեմի հոգևորականության մեծ մասն իր հետ անհամատեղելիության հարց է բարձրացրել։ Այս հարցով Ամենայն հայոց կաթողիկոսի վճիռը վերջնական է։ Նա խախտել է հնազանդության ուխտը և էլի շատ խախտումներ է թույլ տվել, ինչի համար էլ արժանացել է այդ կետին։ Գերագույն հոգևոր խորհուրդն է նաև առաջարկել նրան կարգալույծ հռչակել»,- նշեց Զոհրաբյանը։
Անդրադառնալով Արման Սարոյանի մեղադրանքներին, թե իրեն կարգալույծ են արել իբրև թե իր քաղաքական հայացքների և «բարենորոգության» շարժմանը միանալու համար, Զոհրաբյանը հիշեցրեց՝ այդ շարժմանը միացած մյուս հոգևորականներն, օրինակ, կարգալույծ հռչակված չեն։

«Ամենայն հայոց կաթողիկոսն այս հարցում հայրաբար, մեծ ներողամտության և համբերատարության դրսևորումով է առաջնորդվում։ Ես ինքս այս հարցում այլ որոշում կունենայի, բայց մենք Ամենայն հայոց կաթողիկոսի մասին ենք խոսում, ով նաև բարիության դրսևորում է ցույց տալիս։ Արման Սարոյանն այս կարգի ինչ խախտումներ է թույլ տվել, որ հասել է այդ կետին»,- նշեց Զոհրաբյանը։

Միաժամանակ, նա հայտնեց, որ մինչև այսօր Արման Սարոյանը հրաժարվում է ազատել առաջնորդարանի շենքը, կնիքը նրա մոտ է, բանկային գործարքներ է անում, տնօրինում է առաջնորդարանի հաշիվները։

Հիշեցնենք` հունվարի 10–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նրա փոխարեն առաջնորդական տեղապահ նշանակվեց տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հունվարի 16-ին Արմավիրի մարզի դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվեց Մասյացոտնի թեմի առաջնորդ պաշտոնում։
Հունվարին 29-ին հայտնի դարձավ, որ ՔԿ–ն Մայր աթոռի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել կարգալույծ արված եպիսկոպոսի «գործով»

Leave a comment