Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդները նախատեսում են հանդիպել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ 2027 թվականի սկզբին, գրել է Reuters-ը։
Կողմերը մտադիր են քննարկել Գերմանիա ռուսական գազի մատակարարումների հնարավոր վերսկսման հարցը և «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործման հեռանկարները։
Հանդիպումը, ինչպես սպասվում է, կկայանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո. սպասվում է նաև ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությունը։