https://arm.sputniknews.ru/20260918/parvon-hvovakimjan-getiny-cheq-mtnum-ynddimadir-patgamavvory-kyh-nakhagahin-106999991.html
«Պարոն Հովակիմյան, գետինը չե՞ք մտնում». ընդդիմադիր պատգամավորը` ԿԸՀ նախագահին
«Պարոն Հովակիմյան, գետինը չե՞ք մտնում». ընդդիմադիր պատգամավորը` ԿԸՀ նախագահին
Sputnik Արմենիա
Արթուր Խաչատրյանի խոսքով` այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից հետո, ԿԸՀ նախագահի անմիջական պատասխանատվության ներքո է։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T15:05+0400
2026-09-18T15:05+0400
2026-09-18T15:05+0400
վահագն հովակիմյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106999739_54:0:1867:1020_1920x0_80_0_0_7c10bd9b55c691fa6739dd0100a75c10.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անընդունելի պաշտոնյա է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ ԱԺ–ն այսօր շարունակում էր քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։ Նա զարմանում է, թե ինչպես է Վահագն Հովակիմյանը շարունակում պաշտոնավարել, երբ չկա մեկը, որ նրա աշխատանքից գոհ լինի։ Խաչատրյանի խոսքով` անգամ Հովակիմյանի նախկին ղեկավարը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, որը մինչև ՀՀ վարչապետ դառնալը, թերթի խմբագիր էր, իսկ Հովակիմյանը` նրա աշխատակիցն էր–խմբ.) հայտարարել էր, որ ընդդիմության ձայները կաշառքով են գնված։ «Իշխող ուժի օգտին քվեարկել է քաղաքացիների 49 տոկոսից մի քիչ ավելին, ու դա նշանակում է, որ հավաքական ընդդիմությանը ձայն է տվել 51 տոկոսից ավելին։ Նշանակում է` այդ 51 տոկոսին Փաշինյանն անվանել է կաշառակեր։ Լավ, դրանից հետո դուք ի՞նչ երեսով եք գալիս այստեղ նստում։ Դրանից հետո ինչպե՞ս եք ասում, որ խախտումներ չեն եղել. դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան, ճիշտ չեք ասում, դե, վեր կացեք ասեք` սուտ եք ասում, նման բան չկա, մի անգամ գնացեք, ասեք` տղամարդկություն եմ ունեցել ու իմ նախկին շեֆին ասել եմ, որ սուտ ես ասել»,– ընդգծեց պատգամավորը։Խաչատրյանը հիշեցրեց, որ անգամ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհ ԿԸՀ նախագահից և այդ մասին պարբերաբար նշել են իրենց ելույթներում։Ըստ նրա` այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից հետո4 ԿԸՀ նախագահի անմիջական պատասխանատվության ներքո է, այդ թվում նաև այն, որ Փաշինյանը Նախիջևանի փոխարեն ասաց ադրբեջանական տարբերակը` Նախճևան, իսկ Տիգրանաշենն անվանեց Քյարքի, քանի որ Հովակիմյանը չի կարողացել կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք կանցնեին առանց ներքին և արտաքին միջամտությունների։ Նրա խոսքով` առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ու արդեն իսկ բացասական ազդակներ են գալիս, այդ իսկ պատճառով Խաչատրյանը ԿԸՀ նախագահին կոչ արեց էլ ավելի չարատավորել իր արդեն իսկ արատավորված անունը, ներողություն խնդրել և հայտարարել, որ հեռանում է պաշտոնից։Հիշեցնենք՝ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106999739_89:0:1529:1080_1920x0_80_0_0_0668754d786bdb3863bf6cc24142118c.jpg.webp
վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео
վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео
Արթուր Խաչատրյանի խոսքով` այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից հետո, ԿԸՀ նախագահի անմիջական պատասխանատվության ներքո է։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն անընդունելի պաշտոնյա է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
ԱԺ–ն այսօր շարունակում էր քննարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։
«Պարոն Հովակիմյան, գետինը չե՞ք մտնում, քանի որ բոլոր ընտրություններից հետո իշխանություններն ասում են, որ խախտումներ եղել են, սակայն դրանք էական ազդեցություն չեն ունեցել արդյունքի վրա։ Միայն այս ընտրություններն են, որ բոլորն են ձեզնից դժգոհ։ Դուք եզակի մարդ եք, ձեր նկարը պետք է ԿԸՀ շենքի վրա կախվի, որ միակ ԿԸՀ նախագահն եք, որից բոլորը դժգոհ են»,– հայտարարեց Խաչատրյանը։
Նա զարմանում է, թե ինչպես է Վահագն Հովակիմյանը շարունակում պաշտոնավարել, երբ չկա մեկը, որ նրա աշխատանքից գոհ լինի։ Խաչատրյանի խոսքով` անգամ Հովակիմյանի նախկին ղեկավարը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, որը մինչև ՀՀ վարչապետ դառնալը, թերթի խմբագիր էր, իսկ Հովակիմյանը` նրա աշխատակիցն էր–խմբ.) հայտարարել էր, որ ընդդիմության ձայները կաշառքով են գնված։
«Իշխող ուժի օգտին քվեարկել է քաղաքացիների 49 տոկոսից մի քիչ ավելին, ու դա նշանակում է, որ հավաքական ընդդիմությանը ձայն է տվել 51 տոկոսից ավելին։ Նշանակում է` այդ 51 տոկոսին Փաշինյանն անվանել է կաշառակեր։ Լավ, դրանից հետո դուք ի՞նչ երեսով եք գալիս այստեղ նստում։ Դրանից հետո ինչպե՞ս եք ասում, որ խախտումներ չեն եղել. դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյան, ճիշտ չեք ասում, դե, վեր կացեք ասեք` սուտ եք ասում, նման բան չկա, մի անգամ գնացեք, ասեք` տղամարդկություն եմ ունեցել ու իմ նախկին շեֆին ասել եմ, որ սուտ ես ասել»,– ընդգծեց պատգամավորը։
Խաչատրյանը հիշեցրեց, որ անգամ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհ ԿԸՀ նախագահից և այդ մասին պարբերաբար նշել են իրենց ելույթներում։
«Սա զավեշտ է. դուք հումորն ու սատիրան վերածում եք իրականության։ Ձեր արածը Մյունհաուզենի կնոջ արածն է` բողոքում–բողոքում է, սակայն ասում է` մի բաժանեք։ Բողոքում եք ընտրություններից, սակայն սատարում եք գլխավոր հերոսին` Վահագն Հովակիմյանին, Սահմանադրական դատարանում պաշտպանում եք ընտրությունները։ Լավ, սկզբունքայնություն գոնե մի քիչ պիտի լինի, թե չէ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա` այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից հետո4 ԿԸՀ նախագահի անմիջական պատասխանատվության ներքո է, այդ թվում նաև այն, որ Փաշինյանը Նախիջևանի փոխարեն ասաց ադրբեջանական տարբերակը` Նախճևան, իսկ Տիգրանաշենն անվանեց Քյարքի, քանի որ Հովակիմյանը չի կարողացել կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք կանցնեին առանց ներքին և արտաքին միջամտությունների։
«Այսօրվա ձեր ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության ղեկավարը Լինչի դատաստանով է սպառնում հայ հասարակությանը։ Դուք որևէ պատասխանատվություն չե՞ք զգում դրա համար»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Նրա խոսքով` առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ու արդեն իսկ բացասական ազդակներ են գալիս, այդ իսկ պատճառով Խաչատրյանը ԿԸՀ նախագահին կոչ արեց էլ ավելի չարատավորել իր արդեն իսկ արատավորված անունը, ներողություն խնդրել և հայտարարել, որ հեռանում է պաշտոնից։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: