Փաշինյանին շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը

Բաժանորդագրվել

Մրցանակը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված՝ նրա ջանքերի համար է։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար շնորհվել է Հեսսենի խաղաղության մրցանակը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:

Leave a comment