Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 14:16

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին, ընտրությունների կազմակերպումն ու իշխանության քաղաքականությունը:

Դիմելով ԿՀՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ Արթուր Խաչատրյանը հարցադրում արեց նրա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ․ «Պարո՛ն Հովակիմյան, գետինը չե՞ք մտնում… Միայն այս ընտրություններն են, որ ձեզնից բոլորն են դժգոհ: Եզակի մարդ եք, ձեր նկարը պետք է ԿՀՀ-ի շենքի վրա կախեն, որ ասեն՝ միակ ԿՀՀ նախագահը, որից բոլորը դժգոհ են»:

Պատգամավորն անդրադարձավ նաև ընտրություններից հետո ընդդիմադիր ընտրողներին հասցեագրված որակումներին և նշել, որ ՔՊ-ին չքվեարկած 50․3%-ը փաստացի որակվել է կաշառված:

Խաչատրյանը հայտարարել է ընտրարշավի ընթացքում վարչական լծակների և պետական միջոցների չարաշահման մասին: Նա ընդգծել է, որ ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումների համար պատասխանատվություն է կրում ԿՀՀ նախագահը․ «Պարո՛ն Հովակիմյան, ինչ տեղի ունենա ընտրություններից հետո, ձեր անձնական պատասխանատվությունն է, որովհետև դուք չեք կարողացել ապահովել ընտրությունների արդար ընթացք, չեք կարողացել ապահովել ընտրությունների ազատ ընթացք»:

Եզրափակելով խոսքը՝ պատգամավորն արձանագրեց, որ իշխանության հայտարարություններն ու գործողությունները սպառնում են իրավական համակարգին՝ դրանք համեմատելով «Լինչի դատաստանի» հետ:

Մանրամասները՝ տեսնայութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment