Թաթիկներով չխոսե՛ք ինձ հետ․ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 14:18

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքներին, արտաքին քաղաքական կողմնորոշմանը և զոհված զինծառայողների տվյալների հրապարակման հարցին:

Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները բացակայում էին նիստերից դատական գործընթացների պատճառով․ «Երեկ «Ուժեղ Հայաստանը» գնացել էր Սամվել Կարապետյանի դատական նիստին, «Հայաստան» դաշինքը այսօր գնացել էր Քոչարյանի դատական նիստին, «Ուժեղ Հայաստանը» էսօր երկրորդ… էտապով գնացել էր Կտրիճ Ներսիսյանի դատական նիստին»:

Պատգամավորը մեղադրեց ընդդիմադիր ուժերին ընտրություններում ապօրինի ֆինանսական միջոցներ կիրառելու և ընտրակաշառք բաժանելու փորձերի մեջ․ «Դուք մտածել եք, որ կարող եք 500 միլիոն դոլարով, 700 միլիոն դոլարով, 1 միլիարդ դոլարով գնել Հայաստանի Հանրապետությունը… և այդ խարանը ձեր վրայից չի մաքրվելու երբեք»։

Նա նշեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով ընդդիմադիր գործիչները հաշտության չեն գնում պետության հետ: Բացի այդ, պատգամավորը դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին՝ կոչ անելով թույլ չտալ նման գործընթացներ առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment