Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով

https://arm.sputniknews.ru/20260918/rusastanci-sepakanatererin-stipum-en-azatvel-hajastanum-irenc-aktivneric-shevcvov-106997588.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_04665af56d71399112d969aaa40c7ff8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, ռուսաստան, սերգեյ շոյգու

հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ալեքսեյ շևցով, ռուսաստան, սերգեյ շոյգու

Բաժանորդագրվել

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ Երևանին մեղադրել էր ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Արձանագրում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,-արձանագրել է նա։

Շևցովի խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին։

«Այս ամենն արվում է ռուսական ակտիվները արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվել ստիպելու համար»,-նշել է ՌԴ ԱԽ փոխքարտուղարը։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ Գիտական–փորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա նաև մեղադրել էր Երևանին ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։

Leave a comment