Չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսին կամ իր արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկ. Ռուբինյանը՝ Շիրազ Մանուկյանի ելույթի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսին կամ իր արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկ կամ հավելյալ հզորացման գործիք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթին և խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի կողմից պատգամավորի խոսափողն անջատելուն:
«Հարգելի գործընկերներ, ես ուսումնասիրեցի ծագած աստվածաբնական վեճը, և իմ առաջին կարծիքը այն էր, որ չարժի ԱԺ նեիստերի դահլիճում աստվածաբանական վեճեր ծավալել, որովհետև Աստվածաշնչում ասվում է, որ «Աստծո անունը զուր տեղը պետք չէ տալ»,-ասաց Ռուբինյանը և հավելեց. «Բացի այդ, պարոն Մանուկյան ինչպես ասացիք «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է վիրավորի Հիսուսի արձանը դնելուց», ես ձեզ պետք է ցավով տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է վիրավորվել Հիսուսի արձանը տեղադրելու գաղափարից, որովհետև Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է պաշտոնապես տարածել, որով դատապարտել է Հիսուսի արձան դնելու նախաձեռնությունը»:
ԱԺ նախագահը նաև բացատրեց, որ միջադեպի պահին նիստը նախագահող Ալեքսանյանը Հիսուսի արձանի մասին արտահայտությունից հետո հաշվի առնելով նիստի բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը կայացերլ Շիրազ Մանուկյանի խոսափողն անջատելու մասին որոշում:
«Բայց ապագայի համար հարգելի գործընկերներ եկեք մեր ելույթներում Աստծուն, կամ Աստծո որդուն, որը նույն ինքը Աստվածն է, չվկայակոչենք և մեզ որպես հավելյալ աջակից չբերենք այս ամբիոն»,-ասաց Ռուբինյանը: