Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 19-ին երրորդ գոտեմարտը կանցկացնի RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում:
ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք RAF 13 մրցաշարում 26-ամյա հայ ըմբիշը կմրցի Օստին Դեսանտոյի հետ: 27-ամյա ամերիկացի ըմբիշը RAF-ում անցկացրել է 3 գոտեմարտ ու տարել նույնքան հաղթանակ:
Արսեն Հարությունյանն այս տարի է նորամուտը նշել RAF-ում և տարել է երկու հաղթանակ: Նա 14։4 հաշվով հաղթել է Պուերտո Ռիկոն ներկայացնող Կալեբ Սմիթին ու 6։5 հաշվով ուժեղ գտնվել ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյից: