Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:
«Ամենամեծ խնդիրը, որը մենք այս պահին ունենք և որով հիմա պետք է զբաղվենք, նախագահի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու փորձն է։ Եվ դա ոչ միայն կալանավորելու լույսի ներքո եմ ես տեսնում, այլ նաև հանդիպումները սահմանափակելու։ Այսինքն՝ գտնում եմ, որ պատգամավորների հետ հանդիպումները չսահմանափակելը պարտադիր պահանջ է, որովհետև նախագահը հիմա, չլինելով պատգամավոր, ղեկավարում է Ազգային ժողովում ներկայացված դաշինքներից մեկը։ Համապատասխանաբար, նախագահը պետք է հնարավորություն ունենա շփվելու պատգամավորների հետ, քննարկելու ներքաղաքական, արտաքին քաղաքական և մնացած հարցերը։ Հաշվի առնելով նաև այն մարտահրավերները, որոնք հիմա կան՝ Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ պետք է այդ հարցերը բարձրացվեն։ Եվ, կրկնում եմ, պետք է լինի դրանք քննարկելու հնարավորություն»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։