Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի օրը որոշելու համար քննարկումներ են ընթանում: Այդ մասին տեղեկացրել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
Նրա խոսքով՝ փետրվարի 6-ին Մասկատում տեղի ունեցած բանակցությունները «ինչ-որ չափով լավ էին»: Լարիջանին հավելել է, որ կողմերը ցանկանում են շարունակել քննարկումները, բայց նախ յուրաքանչյուր երկրում պետք է խորհրդակցություններ անցկացվեն, որպեսզի այդ բանակցություններն արդյունք տան:
Պաշտոնյան օրերս այցելել է Օման և Կատար, քննարկել տարածաշրջանային իրավիճակն այդ երկրների ղեկավարների հետ: