Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով ինքնաթիռին, որով մեկնել է Գերմանիա:


 


«Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.


 


Իմ անձնական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։


 


Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա:


 


Ձեռքներդ հեռու իմ օդանավից»,- գրել է նա:


 

Դիտումների քանակ112

Leave a comment