https://arm.sputniknews.ru/20260918/vashingtvony-patrast-e-mvoskvaji-het-gvortsarar-hamadzajnagreri-nakhqan-hakamartutjan-avarty-106990318.html
Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ գործարար համաձայնագրերի` նախքան հակամարտության ավարտը
Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ գործարար համաձայնագրերի` նախքան հակամարտության ավարտը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Վաշինգտոնը պնդում էր, թե Մոսկվայի հետ բիզնես-գործարքների քննարկումը կսկսվի միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T11:34+0400
2026-09-18T11:34+0400
2026-09-18T11:36+0400
վաշինգտոն
բանակցություններ
ամն
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86583983_0:162:1600:1062_1920x0_80_0_0_6ae0cd842a35e3b42945c7abcfbe43ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի հետ նոր գործարար համաձայնագրերի կնքման հնարավորությունը՝ առանց սպասելու Ուկրաինայում հակամարտության ավարտին։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։Նախկինում ԱՄՆ-ն պնդում էր, թե Ռուսաստանի հետ բիզնես–գործարքների քննարկումը կսկսվի միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ Սակայն այժմ մոտեցումը փոխվել է։Թերթի գնահատմամբ՝ Ուիտկոֆն ու Քուշները «նոր միջոցներ են փնտրում Կիևի հետ հակամարտության դադարեցման հարցում Ռուսաստանին շահագրգռելու համար»։ Հնարավոր երկկողմ համաձայնագրերի մասին կոնկրետ տեղեկություններ դեռևս չկան։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր էր գնահատել Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը՝ այն անվանելով «հիանալի»։ Նա հայտարարել էր, որ չի կասկածում հակամարտությունը կարգավորելու Մոսկվայի ցանկությանը, և ավելացրել էր, որ ՌԴ առաջնորդը հակված է խաղաղ գործարք կնքելու։Կիևի հետ էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի գաղափարը լավն է. Պեսկով
վաշինգտոն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86583983_0:12:1600:1212_1920x0_80_0_0_f5c2dbd1157bda17325d0ae90a2d6ad2.jpg.webp
վաշինգտոն, բանակցություններ, ամն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
վաշինգտոն, բանակցություններ, ամն, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին
Ավելի վաղ Վաշինգտոնը պնդում էր, թե Մոսկվայի հետ բիզնես-գործարքների քննարկումը կսկսվի միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ռուսաստանի հետ նոր գործարար համաձայնագրերի կնքման հնարավորությունը՝ առանց սպասելու Ուկրաինայում հակամարտության ավարտին։ Այս մասին հայտնում է The New York Times թերթը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
Նախկինում ԱՄՆ-ն պնդում էր, թե Ռուսաստանի հետ բիզնես–գործարքների քննարկումը կսկսվի միայն ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։ Սակայն այժմ մոտեցումը փոխվել է։
Աղբյուրների տվյալներով՝ նման համաձայնագրերը կարող են ցույց տալ ՌԴ-ի հետ հարաբերությունները «վերբեռնելու» վերաբերյալ ԱՄՆ մտադրությունների լրջությունը։ Քննարկումները սկսվել են Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների բանակցություններից հետո։
Թերթի գնահատմամբ՝ Ուիտկոֆն ու Քուշները «նոր միջոցներ են փնտրում Կիևի հետ հակամարտության դադարեցման հարցում Ռուսաստանին շահագրգռելու համար»։ Հնարավոր երկկողմ համաձայնագրերի մասին կոնկրետ տեղեկություններ դեռևս չկան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր էր գնահատել Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցը՝ այն անվանելով «հիանալի»։ Նա հայտարարել էր, որ չի կասկածում հակամարտությունը կարգավորելու Մոսկվայի ցանկությանը, և ավելացրել էր, որ ՌԴ առաջնորդը հակված է խաղաղ գործարք կնքելու։