ՀՀ 4–րդ նախագահը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է ԱԲ–ի զարգացմանը նվիրված քննարկման

Բաժանորդագրվել

Հանդիպմանը մասնակցել են աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պետական կառույցների ղեկավարներ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հրավերով Շոտլանդիայի «Դամֆրիս Հաուս»-ում մասնակցել է արհեստական բանականության զարգացմանը նվիրված քննարկման։ Այս մասին հայտնել են 4–րդ նախագահի գրասենյակից։

Հանդիպմանը մասնակցել են աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների և պետական կառույցների ղեկավարներ, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտի մասնագետներ։

Քննարկման առանցքում եղել են այն հիմնարար սկզբունքները, որոնցով առաջիկա տարիներին պետք է ուղղորդվի արհեստական բանականության զարգացումը։
Մասնակիցներն անդրադարձել են նաև այն մոտեցումներին, որոնք կարող են ապահովել նոր տեխնոլոգիաների պատասխանատու զարգացումն ու կիրառումը։

Leave a comment