ԱԹՍ-ի հարձակման պատճառով Սոչիի ընտրատեղամասերը ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը

Ռուսաստանի Դաշնության Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով տեղի ընտրատեղամասերը ժամանակավորապես դադարեցրել են իրենց գործունեությունը։

Ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները և ընտրողները տեղափոխվել են ապաստարաններ։

Ընտրատեղամասերը կվերսկսեն իրենց գործունեությունը արտակարգ իրավիճակի ազդանշանի վերացումից հետո։ Սոչիի բնակիչներին և այցելուներին կոչ է արվում մնալ ապաստարաններում մինչև պաշտոնական հաստատումը։

Leave a comment