Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում՝ մոտ 6կմ երկարությամբ, իրականացվում է միջին նորոգում. հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։

Կապալառու կազմակերպության կողմից կատարվում են հիմքով փոսային նորոգման, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Այս աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի ճանապարհային նշաններով, անվտանգության այլ տարրերով, ինչպես նաև կլրացվեն ու կհարթեցվեն կողնակները։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Leave a comment