Էդուարդ Թոփչյանն ու նրա կինը իրավապահների ուշադրության կենտրոնում են. «Հրապարակ»

Բաժանորդագրվել

ՀՀ քննչական կոմիտեում 2 քրեական վարույթ է նախաձեռնվել:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նրա կինը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է «Հրապարակը»:

«Թոփչյանի կինը՝ ջութակահար Ա. Նիկողոսյանը, մոտ 3 շաբաթ առաջ հաղորդում է ներկայացրել իրավապահներին՝ ամուսնու կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Կինը պատմել է, որ 2024 թվականին ամուսինն իրեն պարբերաբար ծեծի է ենթարկել։ Ամուսինը որևէ կարգավիճակ չունի, քանի որ դատաբժշկական փորձաքննությամբ 2024-ին կիրառված բռնությունների դեպքը չի հաստատվել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ դիրիժորը հակընդդեմ հաղորդում է ներկայացրել կնոջ դեմ՝ պնդելով, որ կինն է ֆիզիկական բռնության ենթարկել իրեն։

ՔԿ-ից թերթի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են, որ Ա. Նիկողոսյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որը սակայն կարճվել է։ Միաժամանակ, կառույցից հայտնել են, որ Թոփչյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Թերթին հայտնել են նաև, որ քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Leave a comment