Եվրոպական ինտեգրման հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, նշել է պատգամավորը:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջընթաց է գրանցել Եվրամիության չափանիշներին հարմարվելու հարցում, սակայն խոսել ԵՄ-ին ինտեգրվելու նրա լիակատար պատրաստ լինելու մասին առայժմ իրատեսական չէ: Այս մասին «Իզվեստիայի» հետ զրույցում ասել է Բունդեսթագի պատգամավոր Մաթիաս Մոոսդորֆը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները մի շարք ոլորտներում։ Մասնավորապես, խոսքը օրենսդրության միատեսակ կիրառման, պետական կառավարման մարմինների և դատական համակարգի աշխատանքի անկախության և կանխատեսելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև առևտրում տեխնիկական և սանիտարական ստանդարտների պահպանման մասին է:
Մոսդորֆը նաև նշել է, որ Եվրոպական ինտեգրման հեռանկարները գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: