Սեպտեմբերի 16-ին ՀՀ դեսպանությունը Մոնտեվիդեոյում կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն ՀՀ Անկախության 35-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ուրուգվայի Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն, Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան, գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք անդամներ, բազմաթիվ օտարերկրյա դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Ուրուգվայի Ազգային փոստի կողմից ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված փոստային նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։
Միջոցառման շրջանակներում ելույթներով են հանդես եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, Պաշտպանության նախարար Սանդրա Լասոն և Ազգային փոստի փոխնախագահ Խոսե Պերեիրան:Երեկոյի ընթացքում պարային կատարումներով են հանդես եկել «Գայանե» և «Շիրազ» պարային համույթները:
Դիտումների քանակ3