Եթե գազը թանկանա․ «ապոկալիպտիկ» սցենար, կամ ինչպես կարող է գնային շոկն անցնել Հայաստանի տնտեսության միջով

Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է ազդել տնտեսության վրա մի քանի ուղիներով


ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը կարող է ազդել տնտեսության վրա մի քանի ուղիներով՝ գնաճի վրա անմիջական ազդեցությունից մինչև արտադրական ծախսերի ավելացում և գնային ճնշման տարածում այլ ապրանքների վրա:


Նման սցենար է նկարագրել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ի ասուլիսի ժամանակ:


Ընդ որում, խոսքը ոչ թե գազի գնի սպասվող բարձրացման վերաբերյալ ԿԲ կանխատեսման մասին է, այլ սթրեային սցենարի, որը կարգավորողը հաշվի է առնում ռիսկերը գնահատելիս:


Առաջին ուղի․ հնարավոր ուղղակի ազդեցությունը գնաճի վրա


Գազի արժեքի փոփոխությունը պոտենցիալ կերպով կարող է ազդել գների ընդհանուր մակարդակի վրա:


Գալստյանը գազի գնի հնարավոր բարձրացման առաջնային էֆեկտը անվանել է գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա ազդեցության ուղիներից մեկը:


Սակայն նման էֆեկտի մասշտաբը չի կարելի որոշել միայն գազի ձեռքբերման գնի փոփոխությունից ելնելով. նշանակություն ունեն ներքին սակագների ձևավորման մեխանիզմը և այլ պարամետրեր:


Ուստի ճիշտ չէ պնդել, թե ներմուծվող գազի արժեքի որոշակի բարձրացումն ավտոմատ կերպով կհանգեցնի սպառողների համար սակագնի նմանատիպ փոփոխության:


Երկրորդ ուղի․ ապրանքների ինքնարժեքը


Ավելի բարդ էֆեկտ է առաջանում այն ձեռնարկությունների դեպքում, որոնք գազն օգտագործում են արտադրությունում:


Գալստյանն առանձնակի նշել է ջերմոցային արտադրանքը և արտադրությունը. գազի ավելի բարձր գինը կարող է ներառվել այլ ապրանքների ինքնարժեքի մեջ:


Այս դեպքում գնային ազդակը դադարում է սահմանափակվել անմիջապես էներգետիկ հատվածով և սկսում է տարածվել տնտեսությունով մեկ:


Սխեմատիկորեն մեխանիզմն ունի հետևյալ տեսքը. գազ → արտադրական ծախսեր → արտադրանքի ինքնարժեք → վերջնական գներ:


Երրորդ ուղի․ երկրորդային գնաճ


Եթե էներգետիկ ծախսերի ավելացումը սկսում է արտացոլվել այլ ապրանքների և ծառայությունների արժեքի վրա, նախնական գնային շոկը կարող է վերածվել երկրորդային գնաճային գործոնի:


Հենց նման երկրորդային էֆեկտն է առանձնացրել ԿԲ ղեկավարը՝ խոսելով արտադրության համար ավելի թանկ գազի հնարավոր հետևանքների մասին:


Դրամավարկային քաղաքականության համար գնային ճնշման տարածումն հատկապես կարևոր է, քանի որ այդ դեպքում խոսքն արդեն ոչ միայն էներգառեսուրսի արժեքի նախնական փոփոխության մասին է, այլև գների ավելի լայն շրջանակի վրա հնարավոր ազդեցության:


Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ տնտեսական ակտիվության հետ


Տնտեսական ակտիվության վրա ավելի լայն էֆեկտը կախված կլինի գնային շոկի մասշտաբից, ներքին սակագների փոփոխությունից և ծախսերի աճին հարմարվելու ձեռնարկությունների ունակությունից:


Ընկերությունների համար արտադրական ծախսերի աճը կարող է նշանակել գները, ծախսերի կառուցվածքը կամ գործունեության այլ պարամետրեր ճշգրտելու անհրաժեշտություն: Սակայն առանց գազի գնի հնարավոր բարձրացման մասշտաբի և ներքին սակագներում դրա արտացոլման վերաբերյալ տվյալների՝ տնտեսության համար հետևանքները քանակապես գնահատելն անհնար է:


Ուստի այս փուլում ավելի ճիշտ է խոսել հենց ռիսկի, ոչ թե տնտեսական ակտիվության կանխատեսվող փոփոխության մասին:


Սա ԿԲ-ի հիմնական կանխատեսումը չէ


Այստեղ առանձնապես կարևոր է տարանջատել ռիսկը և կանխատեսումը:


Գալստյանը գազի հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացումը բնութագրել է որպես առանձին սթրեսային սցենար, որը դուրս է գալիս ԿԲ-ի կողմից օգտագործվող սովորական A և B տիպի սցենարների շրջանակից:


«Մենք պահում էինք այս սցենարը մտքում, բայց, մեր տեսանկյունից, սա X տիպի սցենար է՝ ոչ A, ոչ B: Այն ենթադրում է ավելի ապոկալիպտիկ բան, և մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժեղ և ոչ ստանդարտ»,- ասել է Գալստյանը:


Ընդ որում, կարգավորողը շարունակում է աշխատել իր սցենարային մոտեցման շրջանակում և հաշվի է առնում նման ռիսկի իրականացման հնարավորությունը գնաճի և դրամավարկային քաղաքականության հեռանկարները գնահատելիս:


ARKA Data & Analytics

Leave a comment