https://arm.sputniknews.ru/20260917/adrbejany-petq-e-nakhijevanvov-apahvovi-hajastaniran-erkatughajin-kapy-khalil-shirghvolami-106976139.html
Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի
Ադրբեջանը պետք է Նախիջևանով ապահովի Հայաստան–Իրան երկաթուղային կապը. Խալիլ Շիրղոլամի
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանը հարց է բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու… 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T21:11+0400
2026-09-17T21:11+0400
2026-09-17T21:13+0400
խալիլ շիրղոլամի
դեսպան
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359212_0:128:1600:1028_1920x0_80_0_0_73d81aa0b3fb256eb1bfcf183be4718b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ինչպես Հայաստանն է պատասխանատու կերպով աջակցում TRIPP ծրագրին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովում ու ներդրում ունենում խաղաղության գործընթացում, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։«Այդպիսով Ջուլֆայի և Երասխի կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովին կապող կարևոր հանգույց»,– ասաց դեսպանը։Անդրադառնալով TRIPP-ի ձևավորման պատճառներին՝ Շիրղոլամին նշել է, որ հարցին կարելի է նայել երկու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է դիտարկել այն աշխարհաքաղաքական փակուղին, որում Հայաստանը հայտնվել է պատմության տարբեր փուլերում։ Դեսպանի գնահատմամբ՝ հենց այդ իրավիճակն է նպաստել Հայաստանում այն մտածողության ձևավորմանը, որ երկիրը պետք է օգտագործի սեփական ներուժը՝ աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու համար։Միաժամանակ նա հավելեց, որ վիճելի է այն հարցը, թե նախագիծն իրականում որքանով կարող է Հայաստանին օգնել դուրս գալ մեկուսացումից։«Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,– շարունակեց դիվանագետը։Շիրղոլամիի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի ազգային ինքնիշխանության ապահովումն է, հատկապես արտաքին ճնշումների և Ադրբեջանի կողմից շոշափվող «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։«Այդ նախագծում ՀՀ ինքնիշխանության համար վտանգավոր տարրեր կան։ Կարծես Երևանն ԱՄՆ-ին ներգրավեց որպես հավասարակշռող գործոն՝ իր ինքնիշխանությունն ապահովելու, լրացուցիչ երաշխիք ստանալու ու Բաքվի և Անկարայի ճնշումները մեղմելու համար»,– ասաց նա։Միաժամանակ Իրանի դեսպանը հարց բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու ազգային ինքնիշխանությանը։«Սա էլ հարց է, որին ժամանակը ցույց կտա»,– շարունակեց նա։Շիրղոլամին հավելեց, որ TRIPP-ի գործնական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, մինչդեռ դրանք, ըստ նրա, չափազանց կարևոր նշանակություն ունեն։Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը՝ Շիրղոլամին շեշտեց, որ Իրանը հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և ըմբռնումով է մոտենում դրան։«Իրանն այն երկիրն է, որը մշտապես դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցք» տերմինին, քանի որ այն վնասում է ՀՀ ազգային ինքնիշխանությանը։ Մենք կրկին հայտարարում ենք, որ ՀՀ ինքնիշխանությունն Իրանի համար կարմիր գիծ է»,– հայտարարեց դեսպանը։Նրա խոսքով՝ այս փուլում կանխակալ դատողությունների անհրաժեշտություն չկա, սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է` եթե Հայաստանի տարածքային ամբողջականության համար վտանգ առաջանա, Իրանը կոշտ կարձագանքի։«Այս պահին կարծում եմ, որ կանխակալ դատողությունների կարիք չկա, սակայն եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որտեղ վտանգված լինի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Իրանը վճռական և լուրջ դիրքորոշում կունենա»,– եզրափակեց Շիրղոլամին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359212_64:0:1485:1066_1920x0_80_0_0_9341679fb3d5d5d769e603c3aefd1769.jpg.webp
խալիլ շիրղոլամի, դեսպան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թրամփի ուղի (tripp)
խալիլ շիրղոլամի, դեսպան, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, թրամփի ուղի (tripp)
Իրանի դեսպանը հարց է բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու ազգային ինքնիշխանությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ինչպես Հայաստանն է պատասխանատու կերպով աջակցում TRIPP ծրագրին, Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովում ու ներդրում ունենում խաղաղության գործընթացում, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատու կերպով ապահովի Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը՝ Նախիջևանի տարածքով։ Այս մասին «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Այդպիսով Ջուլֆայի և Երասխի կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով Պարսից ծոցն ու Հնդկական օվկիանոսը Սև ծովին կապող կարևոր հանգույց»,– ասաց դեսպանը։
Անդրադառնալով TRIPP-ի ձևավորման պատճառներին՝ Շիրղոլամին նշել է, որ հարցին կարելի է նայել երկու տեսանկյունից։ Նրա խոսքով՝ նախ անհրաժեշտ է դիտարկել այն աշխարհաքաղաքական փակուղին, որում Հայաստանը հայտնվել է պատմության տարբեր փուլերում։ Դեսպանի գնահատմամբ՝ հենց այդ իրավիճակն է նպաստել Հայաստանում այն մտածողության ձևավորմանը, որ երկիրը պետք է օգտագործի սեփական ներուժը՝ աշխարհաքաղաքական փակուղուց դուրս գալու համար։
«Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի, մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը»,– նշեց Շիրղոլամին։
Միաժամանակ նա հավելեց, որ վիճելի է այն հարցը, թե նախագիծն իրականում որքանով կարող է Հայաստանին օգնել դուրս գալ մեկուսացումից։
«Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,– շարունակեց դիվանագետը։
Շիրղոլամիի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի ազգային ինքնիշխանության ապահովումն է, հատկապես արտաքին ճնշումների և Ադրբեջանի կողմից շոշափվող «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։
«Այդ նախագծում ՀՀ ինքնիշխանության համար վտանգավոր տարրեր կան։ Կարծես Երևանն ԱՄՆ-ին ներգրավեց որպես հավասարակշռող գործոն՝ իր ինքնիշխանությունն ապահովելու, լրացուցիչ երաշխիք ստանալու ու Բաքվի և Անկարայի ճնշումները մեղմելու համար»,– ասաց նա։
Միաժամանակ Իրանի դեսպանը հարց բարձրաձայնեց, թե որքանով ԱՄՆ ներկայիս և հաջորդ իշխանությունները հավատարիմ կմնան նախագծին և որքանով կաջակցեն Հայաստանի տարածքային ու ազգային ինքնիշխանությանը։
«Սա էլ հարց է, որին ժամանակը ցույց կտա»,– շարունակեց նա։
Շիրղոլամին հավելեց, որ TRIPP-ի գործնական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, մինչդեռ դրանք, ըստ նրա, չափազանց կարևոր նշանակություն ունեն։
«TRIPP-ի հետ կապված մեխանիզմները դեռևս մշակված չեն, ինչը չափազանց կարևոր է։ Սա ձևավորման ակտիվ փուլում գտնվող գործընթաց է․ ինչպես ինձ է թվում`ՀՀ իշխանություններն էլ չունեն դրա ամբողջական պատկերացումը, և միայն ժամանակը ցույց կտա, թե ամեն ինչ ինչպես պետք է լինի»,– ասաց դեսպանը։
Անդրադառնալով Թեհրանի դիրքորոշմանը՝ Շիրղոլամին շեշտեց, որ Իրանը հասկանում է Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը և ըմբռնումով է մոտենում դրան։
«Իրանն այն երկիրն է, որը մշտապես դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցք» տերմինին, քանի որ այն վնասում է ՀՀ ազգային ինքնիշխանությանը։ Մենք կրկին հայտարարում ենք, որ ՀՀ ինքնիշխանությունն Իրանի համար կարմիր գիծ է»,– հայտարարեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այս փուլում կանխակալ դատողությունների անհրաժեշտություն չկա, սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է` եթե Հայաստանի տարածքային ամբողջականության համար վտանգ առաջանա, Իրանը կոշտ կարձագանքի։
«Այս պահին կարծում եմ, որ կանխակալ դատողությունների կարիք չկա, սակայն եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որտեղ վտանգված լինի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Իրանը վճռական և լուրջ դիրքորոշում կունենա»,– եզրափակեց Շիրղոլամին։