Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան


Եկող տարվանից պաշտոնյաները կվարձատրվեն կատարողականի հիման վրա. նախագծին հավանություն է տվել կառավարությունը: Վարչապետի գնահատականով՝ սա ամենաբարդ, մյուս կողմից՝ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է: Նպատակն է ուժեղացնել պետական համակարգը: Հաջորդ ուղղությունը պետք է լինի պաշտոնյաների բարեվարքության կանոնների ճշգրտումը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «Եթե որևէ մեկի համար ամոթ է սովորելը, ուրեմն թող չաշխատի պետական համակարգում»:


Այլ որոշումներով կընդլայնվի սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը: Վճարած եկամտահարկից քաղաքացիները կարող են հատկացումներ անել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին, կուսակցություններին:


Մանրամասները՝ ռեպորտաժում:

Leave a comment