Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP զարգացման ընկերության փաստաթղթերը

https://arm.sputniknews.ru/20260917/pashinjani-glkhavvorutjamb-qnnarkvel-en-tripp-zargacman-ynkerutjan-pastatghtery-106975842.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106975549_84:0:1417:1000_1920x0_80_0_0_6267835d143fe272fd07fddc6221cf62.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, կառավարություն, քննարկում, նիկոլ փաշինյան

թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, կառավարություն, քննարկում, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. TRIPP զարգացման ընկերության (TDC) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծերի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը։

Ըստ կառավարության տարածած հաղորդագրության` ներկայացվել է, թե ինչ փուլում են ընկերության կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները։

Կառավարությունից հայտնել են, որ TRIPP-ի իրականացման վերաբերյալ այս ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment