https://arm.sputniknews.ru/20260917/hajkakan-tsagman-apranqneri-artahanumy-depi-em-atshel-e-729-vov-papvojan-106974026.html
Հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 72,9%-ով. Պապոյան
Հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ աճել է 72,9%-ով. Պապոյան
Sputnik Արմենիա
Էկոնմիկայի նախարարը չի նշել կոնկրետ ծավալները։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T19:24+0400
2026-09-17T19:24+0400
2026-09-17T19:24+0400
գևորգ պապոյան
արտահանում
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106724223_0:0:1600:901_1920x0_80_0_0_99318c6d798f7ee34ddf967db02a9c92.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականի հունվար–հուլիսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72,9%-ով։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նախարարի հրապարակած տվյալներով՝ նույն ժամանակահատվածում հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Հնդկաստան կրկնապատկվել է՝ աճելով 100%-ով, իսկ դեպի Չինաստան աճը կազմել է 66,8%։Դեպի ԱՄՆ հայկական ծագման արտահանումն աճել է 4,2%-ով։Հիշեցնենք, որ նույնիսկ ռուսական սահմանափակումների և հայկական արտադրանքը եվրոպական շուկա վերաուղղելու փորձերի պայմաններում, առաջին կիսամյակում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ծավալը 2,5 անգամ գերազանցել է ԵՄ երկրներ արտահանման ծավալը։ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար–հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7%-ով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։Հավելենք` «Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106724223_0:0:1424:1067_1920x0_80_0_0_e1cc669b75c539f98f7230cde4717067.jpg.webp
գևորգ պապոյան, արտահանում, հայաստան
գևորգ պապոյան, արտահանում, հայաստան
Էկոնմիկայի նախարարը չի նշել կոնկրետ ծավալները։
Նախարարի հրապարակած տվյալներով՝ նույն ժամանակահատվածում հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Հնդկաստան կրկնապատկվել է՝ աճելով 100%-ով, իսկ դեպի Չինաստան աճը կազմել է 66,8%։
Դեպի ԱՄՆ հայկական ծագման արտահանումն աճել է 4,2%-ով։
Հիշեցնենք, որ նույնիսկ ռուսական սահմանափակումների և հայկական արտադրանքը եվրոպական շուկա վերաուղղելու փորձերի պայմաններում, առաջին կիսամյակում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ծավալը 2,5 անգամ գերազանցել է ԵՄ երկրներ արտահանման ծավալը։
Մինչ այժմ ԵՄ շուկա Հայաստանից հիմնականում արտահանվել են հանքաքար և սև մետաղներ, որոնց բաժինը կազմել է մոտ 80%։ Իսկ բարձր ավելացված արժեք ստեղծող հայկական ոչ հումքային արտադրանքի մեծ մասն արտահանվում է Ռուսաստան։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար–հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7%-ով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։