Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է եվրոպացի պաշտոնյաների այցն Արցախ

https://arm.sputniknews.ru/20260917/evrvopaji-haj-dati-grasenjaky-datapartel-e-evrvopaci-pashtvonjaneri-ajcn-arcakh-106971796.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0e/106831199_188:0:1313:844_1920x0_80_0_0_0aecac04f1df1468a0aca89a3b6408d0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ դատի գրասենյակ, մագդալենա գրոնո, եվրամիություն

ադրբեջան, հայ-ադրբեջանական, արցախ, լեռնային ղարաբաղ, հայ դատի գրասենյակ, մագդալենա գրոնո, եվրամիություն

Բաժանորդագրվել

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է եվրոպացի պաշտոնյաների այցն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ խոր հիասթափություն հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։

Սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների (շուրջ 150 հոգի՝ 58 երկրից և 9 միջազգային կազմակերպությունից) համար այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ (Արցախ):

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը խստորեն դատապարտում է եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունը Բաքվի բեմադրությանը։

«Մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է։ Ցավալի էր ականատես լինել, թե ինչպես բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները դարձան Բաքվի ավտորիտար ռեժիմի կողմից մանրակրկիտ մշակված ներկայացման մասնակից։ Էական տարբերություն կա տեղում իրողություններին անաչառ կերպով ականատես լինելու և Ադրբեջանի կազմակերպած քարոզչական այցին մասնակցելու միջև։ Կարելի է իրավիճակին ծանոթանալ՝ առանց վիրավորելու այն ժողովրդի արժանապատվությունը, որն ընդամենը 3 տարի առաջ բռնի տեղահանվեց՝ ենթարկվելով սովի և շրջափակման»,– նշել է Կարապետյանը։

Նամակում հատկապես քննադատվում է այն, թե ինչպես են նման քարոզչական միջոցառումները Բաքվին թույլ տալիս գործիքայնացնել ԵՄ–ն՝ իր իրականացրած էթնիկ զտումը օրինականացնելու նպատակով։

Կարապետյանը շեշտել է, որ ընդամենը 3 տարի առաջ հայաթափված Արցախում եվրոպացի պաշտոնյաների հրճվանքով պարելը և ցուցաբերած վարքագիծը անխուսափելիորեն քաղաքական կշիռ է կրում։ Եվրոպայի Հայ դատի գրանսենյակի նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնյաները հետաքրքրված են իրական և անաչառ պատմական վկայություններին ծանոթանալու առումով։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերահաստատել է ԵՄՀՆ-ի հետ կառուցողականորեն համագործակցելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ պնդել է, որ այցելության լրջությունն ու խորհրդանշական բնույթը հաշվի առնելով՝ բաց և ուղղակի երկխոսությունն անհրաժեշտություն է։

Հիշեցնենք՝ դիվանագետների այցը Արցախ և Հաջիևի գործողությունները հայկական տիրույթում ու քաղաքական շրջանակներում մեծ դժգոհության և քննադատության ալիք են բարձրացրել։ Պատճառներից մեկը մշակութային կեղծարարությունն է եղել, երբ օտարերկրյա դիվանագետներին հայկական պատմամշակութային կոթողները (մասնավորապես Դադիվանքն ու Գանձասարը) ներկայացվել էին որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն՝ հերքելով դրանց հայկական ինքնությունը։

Մյուս պատճառն էլ «դատարկ էջերով գրքի» միջադեպն է եղել, երբ Գանձասարի վանական համալիրում Հաջիևը դիվանագետներին ցուցադրել է թանգարանային վերատպություն հանդիսացող մի գիրք՝ դատարկ էջերով (գրքի բնօրինակը պահվում է Մատենադարանում -խմբ․)։ Ալիևի օգնականը ծաղրել է և այդ ամենը ներկայացրել որպես «ապացույց», թե հայերը կեղծել են վանքի պատմությունը։

Leave a comment