Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է տարածաշրջանում ընթացող պատերազմների մասին։


«Պատերազմների աշխարհագրությունն ընդլայնվում է: Պատերազմող կողմերի փոխադարձ թշնամանքը վառ արտահայտված բնույթ է ստանում: Այս ամենը կարող է հանգեցնել և սկզբունքորեն հանգեցնում է հակամարտությունների աշխարհագրության ընդլայնմանը»,- ասել էր Ալիևը, հավելել` Ադրբեջանի և՛ հյուսիսային, և՛ հարավային հարևանները պատերազմող երկրներ են, և այդ համատեքստում տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում։


Ալիևը նաև նշել է, որ երկրի արտաքին քաղաքականությունն ուղղված է թյուրքական պետությունների հետ երկկողմ կապերի խորացմամը։


«Ինչպես արդեն ասել եմ՝ թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք»,- շեշտել է Ալիևը:

Դիտումների քանակ10

Leave a comment