Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի դեսպանին: Նախարարությունը նրան տեղեկացրել է, որ Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցին խնդրել են լքել երկիրը, հաղորդել է Շվեդիայի կառավարության գրասենյակը:
«Շվեդիայում Իրանի դեսպանատան աշխատակցին խնդրել են լքել երկիրը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային անհամատեղելի գործունեության հիմքով», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Ստոկհոլմում Իրանի դեսպանատան աշխատակցի հասցեին Շվեդիայի մեղադրանքները երկրի ներքին գործերին միջամտելու մասին և արտաքսել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատողին՝ ի պատասխան Ստոկհոլմի գործողությունների։
Թեհրանը կանչել է Ստոկհոլմի ներկայացուցչին ու նրան վճռական բողոք հայտնել «ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ»։
«Այդ հանդիպման ընթացքում մերժվել են Իրանի հասցեին Շվեդիայի անհիմն մեղադրանքները, ներառյալ այդ երկրի գործողությունները՝ կապված Ստոկհոլմում Իրանի դեսպանատան իրանցի դիվանագետներից մեկի հետագա աշխատանքը խոչընդոտելու հետ», – նշվում է Իրանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։