https://arm.sputniknews.ru/20260917/martun-grigvorjani-kalanqy-3-amsvov-erkaradzgvec-106968347.html
Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Մարտուն Գրիգորյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է բարեգործության արգելքի պայմաններում անհատույց շինանյութ տրամադրելու համար։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:29+0400
2026-09-17T17:29+0400
2026-09-17T17:41+0400
մարտուն գրիգորյան
կալանք
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106968450_0:34:1255:739_1920x0_80_0_0_cf185f39b43dd6c5e09aded235dc2389.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Լևոն Պետրոսյանի նախագահությամբ։Sputnik Արմենիային այդ մասին հայտնեց Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Մարտուն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ԲՀԿ պատգամավորության թեկնածու, նույն կուսակցության համակիրներ Համբարձում Կարապետյանի և Արտակ Հովսեփյանի հետ հանդես գալով նշված կուսակցության անունից, բարեգործության արգելքի պայմաններում, Գյումրու Ա. Շիրակացի 61-րդ թաղամասի Դոսի 7-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեում բնակվող ընտրողներին 2026 թվականի մայիսի 3-ից մինչև նույն թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում խոստացել և անհատույց տվել է հրդեհից վնասված նշված բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ:Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ձերբակալվեց օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106968450_0:0:1255:941_1920x0_80_0_0_dc4d3bc1ad322c24902c47817348017c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտուն գրիգորյան, կալանք, դատարան, դատ
մարտուն գրիգորյան, կալանք, դատարան, դատ
17:29 17.09.2026 (Թարմացված է: 17:41 17.09.2026)
Բաժանորդագրվել
ԱԺ նախկին պատգամավորը մեղադրվում է բարեգործության արգելքի պայմաններում անհատույց շինանյութ տրամադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով։ Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ Լևոն Պետրոսյանի նախագահությամբ։
Sputnik Արմենիային այդ մասին հայտնեց Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Մարտուն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ԲՀԿ պատգամավորության թեկնածու, նույն կուսակցության համակիրներ Համբարձում Կարապետյանի և Արտակ Հովսեփյանի հետ հանդես գալով նշված կուսակցության անունից, բարեգործության արգելքի պայմաններում, Գյումրու Ա. Շիրակացի 61-րդ թաղամասի Դոսի 7-րդ շենքի 11-րդ բնակարան հասցեում բնակվող ընտրողներին 2026 թվականի մայիսի 3-ից մինչև նույն թվականի մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում խոստացել և անհատույց տվել է հրդեհից վնասված նշված բնակարանի վերանորոգման համար անհրաժեշտ շինանյութ:
Հիշեցնենք` Մարտուն Գրիգորյանը ձերբակալվեց օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա
ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Գրիգորյանը նույն օրը
2 ամսով կալանավորվեց։