Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) ամենամյա զեկույցի համաձայն՝ 2025 թվականը աշխարհի գետերի համար դարձել է վերջին 35 տարվա ընթացքում ամենաչորային տարիներից մեկը: Կազմակերպությունում ընդգծել են, որ երկարատև երաշտները, ուժգին ջրհեղեղները և քաղցրահամ ջրի պաշարների կրճատումն աճող վտանգ են ներկայացնում ջրային անվտանգության ու համաշխարհային տնտեսության համար:
Առանցքային ցուցանիշները.
-
Գետերի հոսքը. Աշխարհի գետային ավազանների 36 տոկոսում արձանագրվել է ջրի՝ նորմայից ցածր հոսք:
-
Սառցադաշտերի հալոցքը. Սառցադաշտերը կորցրել են գրեթե 408 գիգատոննա սառույց, ինչի հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 1.1 միլիմետրով:
-
Ստորերկրյա ջրեր. Արձանագրվել է ստորերկրյա ջրերի պաշարների նվազում ամբողջ աշխարհում: