https://arm.sputniknews.ru/20260917/ynkerutjan-hashvapahy-ev-nra-vordin-chhrkizvvogh-paharanic-gvoghacel-en-55-mln-dram-275000-dvolar-106959802.html
Ընկերության հաշվապահը և նրա որդին չհրկիզվող պահարանից գողացել են 55 մլն դրամ, 275000 դոլար
Ընկերության հաշվապահը և նրա որդին չհրկիզվող պահարանից գողացել են 55 մլն դրամ, 275000 դոլար
Sputnik Արմենիա
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T16:36+0400
2026-09-17T16:36+0400
2026-09-17T16:36+0400
վթար, պատահար, սպանություն, գողություն
գողություն
հաշվապահ
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/2014/59/20145994_20:0:982:541_1920x0_80_0_0_b185e73891d204d3a57c3d1bb1f1d962.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում մայր ու որդի առանձնապես խոշոր չափի գումար են գողացել ընկերության չհրկիզվող պահարանից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 16-ին Մյասնիկյան պողոտայում գտնվող ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որ նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում։ Արդեն սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից 2 միլիոն դրամ տրամադրի, րոպեներ անց հաշվապահն ասել է, թե անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։65-ամյա կինը և նրա 36-ամյա որդին ձերբակալվել, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։Նախաձեռնվել է քրեական վարույթ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2014/59/20145994_140:0:861:541_1920x0_80_0_0_192e29b5fc6ab18457f7c75708a0cd8a.jpg.webp
վթար, պատահար, սպանություն, գողություն, գողություն, հաշվապահ, որդի
վթար, պատահար, սպանություն, գողություն, գողություն, հաշվապահ, որդի
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 16-ին Մյասնիկյան պողոտայում գտնվող ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել, որ հունիս ամսին ընկերության հաշվապահին է հանձնել 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար, որ նա այդ գումարը պահի ընկերության չհրկիզվող պահարաններից մեկում։ Արդեն սեպտեմբերի 16-ին հաշվապահին խնդրել է, որ նշված գումարից 2 միլիոն դրամ տրամադրի, րոպեներ անց հաշվապահն ասել է, թե անհայտ պայմաններում չհրկիզվող պահարանից գումարը հափշտակել են։
ՆԳՆ ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է հաշվապահի 36-ամյա որդին` մոր օժանդակությամբ։
65-ամյա կինը և նրա 36-ամյա որդին ձերբակալվել, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։