Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահ (PAN.am)

Ազգային ժողովը տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Մխիթարյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է Ազգային ժողովի 89 պատգամավոր, հայտնում է 1lurer.am-ը:

Քվեատուփում առկա է եղել 89 քվեաթերթիկ, իսկ անվավեր քվեաթերթիկներ չեն արձանագրվել։ Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է 53 կողմ և 36 դեմ ձայներով։

«Պարո՛ն Մխիթարյան, որոշումն ընդունված է, շնորհավորում ենք ձեզ»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

Ավելի վաղ Ազգային ժողովը մերժել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի, այնուհետև նաև Իրինա Յոլյանի թեկնածությունները տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Leave a comment