Իրանն ուզում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ և պատրաստ է ուրանի ստուգումների. Թուրքիայի ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260212/irann-uzum-e-hamadzajnutjan-gal-amn-i-het-ev-patrast-e-urani-stugumneri-turqiaji-agn-98717381.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87749970_82:0:1219:853_1920x0_80_0_0_e2dfa91ce3d054e191579be8a8cb1d5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ամն, միջուկային ծրագիր, հաքան ֆիդան

իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա, ամն, միջուկային ծրագիր, հաքան ֆիդան

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Իրանն անկեղծորեն հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու հարցում և պատրաստ է գնալ ուրանի հարստացման սահմանափակումներին և ստուգումների ուժեղացված ռեժիմին, հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով նախարարի հայտարարություններին։

«Կարծում եմ` Թեհրանն անկեղծորեն ցանկանում է իրական համաձայնության հասնել», – մեջբերում է թերթը Ֆիդանի խոսքերը։

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ մշտական շփումներ է պահպանում ամերիկացի, իրանցի և տարածաշրջանային պաշտոնական այրերի հետ։

«Ֆիդանը նշել է, որ Իրանը կարող է համաձայնել հարստացման մակարդակի սահմանափակումների և ստուգումների խիստ ռեժիմի հետ, որը նման է Թեհրանի և համաշխարհային տերությունների միջև 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում գործող մեխանիզմին», – գրում է Financial Times-ը։

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, եթե Վաշինգտոնը պնդի, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն միաժամանակ, այդ թվում՝ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը և տարածաշրջանում զինված խմբավորումների աջակցությունը, նույնիսկ միջուկային հարցը կարող է փակուղի մտնել։

«Վախենում եմ, որ այս դեպքում նույնիսկ միջուկային հարցն առաջ չի շարժվի… արդյունքը կարող է լինել ևս մեկ պատերազմը տարածաշրջանում», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև հայտարարել է, որ Անկարան, տարածաշրջանային այլ երկրների հետ համատեղ, փորձում է մշակել «ստեղծագործական գաղափարներ»՝ Իրանի հրթիռային ծրագրի և զինված խմբավորումներին նրա աջակցության հետ կապված հարցերը լուծելու համար, և պատրաստ է «կառուցողական և արդյունավետ դեր» խաղալ այս գործընթացում։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:

ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածները՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:

Leave a comment