Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել

Քաղաքականություն

17.09.2026 | 15:48

Ուկրաինան և Ռուսաստանը սեպտեմբերի 17-ին զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել։ Ռազմագերիների հետ վերաբերմունքի հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է, որ ստացել է 252 զոհվածի մարմին։ Ռուսական կողմը պնդում է, որ դրանք պատկանում են ուկրաինացի զինծառայողների։

Ուկրաինան կիրականացնի մարմինների նույնականացում։

Բելառուսական «ԲելՏԱ»-ի տվյալներով՝ ռուսական կողմին վերադարձվել է 23 մարմին։

Փոխանակումն իրականացվել է Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող «Նովայա Գուտա» անցակետում։

Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին։ Այն ժամանակ 261 մարմին վերադարձվել էր Ուկրաինային, 24-ը՝ Ռուսաստանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment