Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ․ «Սոսյեդադը» հաղթեց «Բիլբաոյին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում ռուսաստանահայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Աթլետիկ Բիլբաոյին»։

Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ կիսապաշտպան Բենյատ Տուրիենտեն պորտուգալացի Գոնսալու Գուեդեշի փոխանցումից հետո։

Զախարյանը հաճախակի վնասվածքների պատճառով նորից չմասնակցեց հանդիպմանը։

Գիշերն «Ատլետիկո Մադրիդ»-ը սեփական հարկի տակ կընդունի կատալոնական «Բարսելոնա»-ին։

Leave a comment