Ժաննա Նեմցովայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Հանգուցյալ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, գրել են ռուսական ԶԼՄ-ները։

Նեմցովայի՝ հեռակա կարգով կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի քննության ընթացքում դատավորը հայտնել է, որ կինը հետախուզման մեջ է հայտարարվել «անցանկալի կազմակերպության» գործունեության կազմակերպմանն առնչվող գործի շրջանակում։

Հուլիսի 31-ին Զամոսկվորեցկի շրջանային դատարանը որոշում էր կայացրել հեռակա կարգով կալանավորել Ժաննա Նեմցովային անցանկալի կազմակերպության հետ կապ ունենալու պատճառով։ Նա «Բորիս Նեմցովի անվան ազատության հիմնադրամ» (որը Ռուսաստանում ճանաչվել է անցանկալի կազմակերպություն) շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիրն ու ղեկավարն է։

Leave a comment