https://arm.sputniknews.ru/20260917/chunenq-hashvark-pashinjany-rusakan-shukaji-sahmanapakumneri-hetevanqneri-masin-106950637.html
Չունենք հաշվարկ. Փաշինյանը` ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքների մասին
Չունենք հաշվարկ. Փաշինյանը` ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարծում է, որ ոչ թե արտահանումն է նվազել, այլ ուղղակի վերաարտահանումն է դուրս եկել այդ հատվածից։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T14:44+0400
2026-09-17T14:44+0400
2026-09-17T14:48+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
արտահանում
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106950893_21:0:1280:708_1920x0_80_0_0_e544b33a357e5be4a73fdf9edd5b4fa2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը չունի կոնկրետ հաշվարկներ, թե ռուսական շուկայի սահմանափակումներն ինչ հետևանքների են հանգեցրել ՀՀ տնտեսության համար, և ի՞նչ նոր գահավիժումների ականատեսն ենք լինելու։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ Վարչապետից նաև հետաքրքրվեցինք, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անում` օժանդակելու ՀՀ կենտրոնական բանկին` զսպելու գնաճը. ԿԲ–ն երեկ 0.25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույք։ Այս քայլը որոշ տնտեսագետներ համարում են արդյունք նրա, որ կառավարությունը ԿԲ–ին միայնակ է թողել գնաճի կառավարման հարցում, որի արդյունքում էլ հիմնականում տուժում է արտահանումը։ Արդյոք կառավարությունը կփորձի՞ կոշտացնել հարկային քաղաքականությունը բում ապրող ճյուղերում` անշարժ գույքի, շինարարության, ծառայությունների ոլորտներում` այդպիսով օգնելով ԿԲ–ին ճնշել գնաճը։«Մենք հաշվարկներ ունենք մեր տնտեսական աճը շարունակելու մասին։ Այդ որտե՞ղ եք տեսել, որ գահավիժող երկրում անշարժ գույքի գներն աճեն»,– հայտարարեց Փաշինյանը։Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
2026
Լուրեր
am_HY
Չունենք հաշվարկ. Փաշինյանը` ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Չունենք հաշվարկ. Փաշինյանը` ռուսական շուկայի սահմանափակումների հետևանքների մասին
2026-09-17T14:44+0400
true
PT2M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106950893_196:0:1140:708_1920x0_80_0_0_5d975a1854d07f71be8a74433c03dbe0.jpg.webp
նիկոլ փաշինյան, ռուսաստան, արտահանում, հայաստան, տնտեսություն, видео
նիկոլ փաշինյան, ռուսաստան, արտահանում, հայաստան, տնտեսություն, видео
ՀՀ վարչապետը կարծում է, որ ոչ թե արտահանումն է նվազել, այլ ուղղակի վերաարտահանումն է դուրս եկել այդ հատվածից։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը չունի կոնկրետ հաշվարկներ, թե ռուսական շուկայի սահմանափակումներն ինչ հետևանքների են հանգեցրել ՀՀ տնտեսության համար, և ի՞նչ նոր գահավիժումների ականատեսն ենք լինելու։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Վարչապետից նաև հետաքրքրվեցինք, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անում` օժանդակելու ՀՀ կենտրոնական բանկին` զսպելու գնաճը. ԿԲ–ն երեկ 0.25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույք։ Այս քայլը որոշ տնտեսագետներ համարում են արդյունք նրա, որ կառավարությունը ԿԲ–ին միայնակ է թողել գնաճի կառավարման հարցում, որի արդյունքում էլ հիմնականում տուժում է արտահանումը։ Արդյոք կառավարությունը կփորձի՞ կոշտացնել հարկային քաղաքականությունը բում ապրող ճյուղերում` անշարժ գույքի, շինարարության, ծառայությունների ոլորտներում` այդպիսով օգնելով ԿԲ–ին ճնշել գնաճը։
«Մենք հաշվարկներ ունենք մեր տնտեսական աճը շարունակելու մասին։ Այդ որտե՞ղ եք տեսել, որ գահավիժող երկրում անշարժ գույքի գներն աճեն»,– հայտարարեց Փաշինյանը։
Արտահանման ծավալների նվազման վերաբերյալ հարցի պատասխանը վարչապետը փորձեց քողարկել տնտեսական աճի մասին պաշտոնական տվյալներով, սակայն երբ հիշեցրինք, որ դրանից արտահանման անկման ցուցանիշները չեն փոխվում, նա բարկացավ. «Հա, օկ, արտահանումը նվազել է, բայց ՀՆԱ–ի աճը այս տարվա 1–ին կիսամյակում է 6 % է կազմել։ Երկրներ, կան, որ երազում են, որ մեկ–երկու տոկոս տնտեսական աճ ունենան։ Գյուղմթերքի արտահանումն է 0.1 տոկոս նվազել, իսկ արտահանումը նվազել է, քանի որ այդ ցուցանիշից դուրս է եկել վերարտահանումը, որը մեր տնտեսությանը ոչ մի բան չի տվել։ Մենք ինքներս ենք այդ վերարտահանումների դեմ որոշակի պայքար մղել, քանի որ դա ֆեյք արտահանում է»,– պնդեց Փաշինյանը։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։