Մեր սահմանապահ կարողությունները զարգացրել ենք, որպեսզի ՀՀ սահմանը լինի մեր սահմանապահների հսկողության ներքո. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ինքնիշխանության ատրիբուտ է, որ քո երկրի սահմանը պահի քո երկրի սահմանապահը: Դա կապված է նաև մեր սահմանապահ կարողությունների զարգացմամբ: Եթե նկատել եք, կամ գուցե դա այնքան էլ տեսանելի չէ, մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացրել ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջությամբ լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է Կառավարությունը պատրաստ քննարկել 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցը, եթե այն Հայաստանին անհրաժեշտ չէ, Փաշինյանը նշեց, որ այդ պատրաստակամությունը բխում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է:
Վարչապետը նաև նշեց, որ սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա, թե արդյոք Տիգրանաշեն կամ Քյարքի բնակավայրի համար անհրաժեշտ կլինի հանրաքվե անցկացնելը:
«Այս պահին սահմանազատման դետալների հետ կապված չկա որևէ պայմանավրովածություն: Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյուքով պարզվի, թե հանրաքվե անհրաժեշտ է, թե չէ: Այսինքն՝ պետք է երկրները սահմանազատում անեն, փաստաթուղթ ստորագրեն,որ սահմանազատումները ամփոփվում են միջպետական պայմանագրում սահմանազատման մասին: Սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի տարածքի փոփոխության դեպքում պետք է կատարվի հանրաքվե: Բայց ասենք հիմա կա նաև մեկ այլ բան, օրինակ՝ սահմանը անցնում է ինչ-որ մի ուղղությամբ, որի արդյուքնում կարող է մեկ մետր որևէ ենթակառուցվածքի կամ այլ պատճառով շեղվել, հիմա այս մի մետրի համար հանրաքվե պետք է, թե չէ: Իհրակե պետք չէ, որովհետև տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել: Բայց եթե պարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ կանցկացվի հանրաքվե»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ մամուլում ու փորձագիտական հանրության մեջ բոլոր տարբերակները քննարկված են կապված՝ անկլավների խնդրի լուծման հետ: